▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարսին զուգահեռ այլ ուղիներ են հարկավոր

Արտերկրում կարոտ մնացին հայկական ծիրանին: Վերին Լարսը փակ է, ծիրանով բեռնված մեքենաները՝ օրեր շարունակ փորձում են այլընտրանք գտնել բեռը արտերկիր հասցնելու համար: Հայաստանի համար չափազանց կարևոր այս անցակետը ձմռանը փակվում է ձյան ու բքի, ամռանը կարող է փակվել ջրածածկման պատճառով, ինչպես այս անգամ: Չհաշված ռուս-վրացական հարաբերությունների վատացման դեպքերը:

Փակման առաջին իսկ օրերից տեղեկություններ կան, որ Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունները, համապատասխան գերատեսչությունները փորձում են լուծումներ գտնել՝ կազմակերպել ճանապարհին մնացած քաղաքացիների տեղափոխումը, ճանապարհներ փնտրել ուղեբեռները տեղ հասցնելու համար: Մինչև անգամ այս հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը կապ է հաստատել ՌԴ իր պաշտոնակցի հետ, բայց միևնույն է, այսպիսի իրադրության պայմաններում մարդիկ անհարմարություն ու վնասներ են կրում:

Ժամանակը ցույց է տվել, որ Լարսում խնդիրներն անխուսափելի են: Ըստ տարբեր պաշտոնական աղբյուրների՝ շաբաթներ անց անցակետը կրկին կսկսի գործել, բայց հնարավոր է, որ այն շատ ավելի երկար ժամանակով փակվի: Հարկավոր է այլընտրանքային ուղիներ փնտրել, խոսքն այն մասին չէ, որ պետք է առհասարակ հրաժարվել այս ճանապարհից, սակայն անընդունելի է այն, որ տնտեսվարողի աշխատանքը պետք է ջուրը լցվի, արտահանվող ծիրանը, որի վաճառքը բավականաչափ կշիռ ունի մեր տնտեսության մեջ, պետք է ճանապարհին փչանա:

 

Եվա Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին