▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ, և վիրավորներ

Հունիսի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Պարզվել է, որ «ВАЗ-21010» մակնիշի 34 MM 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Դ.) բախվել է ավտոճանապարհին կայանված «КрАЗ» մակնիշի 05 OL 862 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենային, ինչի հետևանքով «ВАЗ-21010»-ի ուղևորներից մեկը (մոտ 40 տարեկան կին) դուրս է նետվել ավտոմեքենայից և մահացել, իսկ մյուս ուղևոր Գ. Պ.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վերջինս տեղափոխվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա.Դ.-ին, ով տեղափոխվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն անջատել են «ВАЗ-21010» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին