▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է

«Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք, նախարարին մաղթելով առողջություն և իր երազանքների իրականացում, որոնք գերազանցապես կապված են Հայոց պետականության ու բանակի հզորացման հետ: 
Այսօր նաև մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Մեր բոլոր նորակոչիկներին մաղթենք խաղաղ ծառայություն և հպարտ վերադարձ: Շնորհավոր հարգելի նախարար և սիրելի զինվոր»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին