▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ3-ի արձագանքը

Այսօր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հ3 հեռուստընկերությունը արդեն 3 ամիս է չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը: Հեռուստաընկերությունը հայտնում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հնարավոր է նախկինում աշխատավարձի մեկամսյա  ուշացում տեղի ունեցած լինի , որը պայմանավորված է հանգամանքով, որ Հ3 հեռուստաընկերությունը առանձին կառույց է , որի նկատմամբ այլ գործընկերներ ունեն ֆինանսական պարտավորություններ և որոնց ուշացումների  պատճառով տեղի է ունեցել աշխատվարձի մեկամսյա ուշացում: Հայտնում ենք, որ հեռուստաընկերության նկատմամբ մեր գործընկերների ֆինանսական դեռևս չկատարված պարտավորությունները այս պահի դրությամբ  կազմում են շուրջ 20 միլիոն դրամ: Հեռուստաընկերությունը չի  մեղադրում գործընկերներին, պարզապես հասկանում է, որ երկրում առկա ֆինանսա-տնտեսական ծանր իրավիճակում նրանք նույնպես դժվարանում են ժամանակային կատարել իրենց պարտավորությունները, ինչին հեռուստաընկերությունը ըմբռնումով է մոտենում: Մյուս կողմից, հաշվի  առնելով փաստը, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին և նկատի ունենալով վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցաց քաղաքական ընդհարման նստվածքները, ապա ցավով ենք արձանագրում , որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հերթական ճղճիմ քայլն էր, այս անգամ ուղղված ազատ հեռուստաընկերության դեմ՝ հեռուստաընկերություն, որի եթերը նխտիր բաց է բոլոր ընդդիմադիր ուժերի առջև, հեռուստաընկերություն, որը նույն Նիկոլ Փաշինյանին հարյուրավոր րոպեների եթեր է ապահովել, հեռուստաընկերություն, որի եթերից  բազմիցս նույն Նիկոլ Փաշինյանը գովազդել է սեփակն «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Ուրախ ենք , որ իրեն միակ ընդդիմադիր հռչակած անձի, ընդդիմադիր հռչակված օրաթերթը մեր իրականության մեջ ֆինանսական խնդիրներ չունի, ինչը նույնպես մտորելու առիթ է տալիս, սակայն դատապարտում ենք  սեփական քաղաքական խառնակչություններում լրատվամիջոցներին ներքաշելու արատավոր պրակտիկան, առավել ևս , որ դա արվում է լրատվամիջոցի կողմից և համարում ենք առնվազն ոչ պրոֆեսիոնալ այն հանգամանքը , որ հեռուստաընկերություն զանգահարելուց հետո նշված լրատվամիջոցի հետ հետադարձ կապ հնարավոր չի եղել ապահովել՝ չնայած բազմաթիվ փորձերին:

Հ3 Հեռուստաընկերության մամուլի ծառայություն


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին