▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկություններ՝ «Նոր Հայաստան»-ի անդամների տներում. կան ձերբակալվածներ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Այս պահին առկա տվյալների համաձայն, այսօր խուզարկություններ են կատարել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում (1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ), Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն գյուղի բնակիչ Համլետ Կյուրեղյանի տանը, ՇԱԳԱՄ վարչության անդամ Արմեն Լամբարյանի՝ Սպիտակ քաղաքում գտնվող տանը և այլ շինություններում, ՇԱԳԱՄ վարչության անդամ, բելգիաբնակ, Հայկական վերածնունդ համասփյուռքյան կազմակերպության՝ Բելգիայի ստորաբաժանման համակարգող Գարիկ Խաչատրյանի՝ Ապարանի ենթաշրջանում գտնվող հայրական տանը, Նոր Հայաստան ճակատի աջակից Գագիկ Եղիազարյանի՝ Մասիս քաղաքում գնտվող հայրական տանը, արտադրամասում, ինչպես նաև նրա հորեղբոր և հորաքրոջ տներում:

Ձերբակալվել է Բուժական գյուղում բնակվող Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը: Ըստ հարազատներից ստացված դեռևս չստուգված նախնական տվյալների՝ նրա տանը փամփուշտներ են հայտնաբերել: Թաթուլ Մանուկյանը ազատամարտիկ է եղել, իսկ ներկայումս անտառապահ է: Մյուսների բնակարաններում և տներում օրենքով արգելված որևէ իր կամ առարկա չի հայտնաբերվել: Պավել Մանուկյանը, Վիկտոր Դավթյանը, Համլետ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը և Գագիկ Եղիազարյանն այսօրվա ընթացքում կանչվել են հարցաքննության:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին