▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային ինքնասպանություն Երևանում. մոր թաղման օրը որդին ինքնասպան է եղել. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Այդ օրը, ժամը 22:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ գանգուղեղային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:10-ի սահմաններում Վերֆելի փողոցի թիվ 18 տանը իր մոտ եղած «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով ինքնասպանություն է գործել 61-ամյա Ռաֆիկ Սահակյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սահակյանի կինը և երեխաները բնակվում են Միացյալ Նահանգներում, իսկ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ նա հողին է հանձնել մոր աճյունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին