▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրվում են զինծառայողներին հասանելիք խտացրած կաթն ու ձկան պահածոները յուրացնելու մեջ

N զորամասի իրային եւ պարենային ծառայության պետ Զորի Գասպարյանը մեղադրվում է զինծառայողներին հասանելիք խտացրած կաթի եւ ձկան պահածոների չափաբաժինները յուրացնելու մեջ:

Զորի Եղիազարի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 53620 զորամասի իրային և պարենային ծառայության պետ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2015 թվականի սեպտեմբերի 09-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 21-ը զորամաս գործուղված զինծառայողներին համապատասխան կարգով հասանելիք խտացրած կաթի և ձկան պահածոների լրացուցիչ չափաբաժինները չի հատկացրել, ապա 2015 թվականի հոկտեմբերի 21-ին իրային և պարենային ծառայության գործավարուհի Ա.Մարգարյանին հանձնարարել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ ՊՆ թիկունքի վարչությանը տրվող երրորդ եռամսյակի հաշվետվության և նշված ժամանակահատվածում զորամասի ճաշարանին սնունդ հատկացնելու վերաբերյալ վերջինիս կողմից արդեն իսկ ապրանքագրերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ գրառումներ մտցնել՝ իբր լրացուցիչ չափաքանակները հատկացվել են զորամասի ճաշարանին, ստորագրելով հաշվետվությունը: Նույն օրը կեղծած ապրանքագրերի հիման վրա յուրացրել է զգալի չափերով՝ 148.725 ՀՀ դրամ արժողության ձկան պահածո և խտացրած կաթ: 

Արսեն Սերգեյի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 53620 զորամասի իրային և պարենային ծառայության պահեստապետ, անձնական դրդումներով, զորամասի իրային և պարենային ծառայության պետ Զ.Գասպարյանի կողմից ՀՀ ՊՆ թիկունքի վարչությանը տրվող հաշվետվության համար կեղծ հիմքեր ստեղծելու և այդ հարցում նրան օգնելու նպատակով, 09.09.2015 թվականից մինչև 21.10.2015 թվականն ընկած ժամանակահատվածում կազմված և վերջինիս կողմից կեղծված սննդի բաշխման ապրանքագրերի հիման վրա պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աղյուսակներում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել: 

Անահիտ Միշայի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 53620 զորամասի թիկունքի գործավար, նախապես տեղյակ լինելով, որ 2015 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին զորամաս գործուղված զինծառայողներին սահմանված կարգով խտացրած կաթի և ձկան պահածոների լրացուցիչ չափաքանակները չի հատկացվել, 2015 թվականի հոկտեմբերի 21-ին, անձնական դրդումներով, իրային և պարենային ծառայության պետ Զ.Գասպարյանի կողմից ՀՀ ՊՆ թիկունքի վարչությանը տրվող հաշվետվության համար հիմքեր ստեղծելու հարցում նրան օգնելու նպատակով, արդեն իսկ լրացված ապրանքագրերի մեջ և հաշվետվությունում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել:

Դատական տեղեկատվական համակարգ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին