▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փիլիսոփայելու ժամանակը չէ, երկիրը կործանվում է

Ես չգիտեմ, թե աշխարհահռչակ հնագետ ֆոն Լուշանն ինչու է ասել, թե հայերը քաղաքական առումով դմբո են, բայց հաստատապես տեսնում եմ, որ այս էլ որերորդ անգամ Հայաստանում եկավ 1996 թվականը: Եվ ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ հիմա հեղափոխականները չունեն հետևյալ հարցերի պատասխանները՝

- որոնք էին նախորդ շարժումների պարտության պատճառները և արդյոք շտկվել են դրանք,

- ինչու է երկրում կատարվում այն, ինչը կատարվում է,

-որոնք են անտանելի վիճակի իրական պատճառները, երբ և ինչ հանգամանքներւմ են ի հայտ եկել,

- ինչ կերպ է հնարավոր չեզոքացնել այդ պատճառները,

- որն է հայի էությանը համահունչ ու նրա պատմությունից, բխող ապագայի պետության տեսլականը,

- որ չափով է ժողովուրդը պատրաստ այդ տեսլականին և ինչ է արվում այդ ուղղությամբ,

- ո՞րն է հայ ժողովրդի ապրելու նպատակը:

ՀԳ. Երբ սկիզբ առած շարժումների հետևորդներին նման հարցեր ես ուղղում, որպես կանոն արձագանում են՝

- Փիլիսոփայելու ժամանակը չէ, երկիրը կործանվում է: Ու գնում են արագացնելու երկրի կործանումը:

Արծրուն Պեպանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին