▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյունխենում հրաձգության հետևանքով զոհվել է 10, վիրավորվել`16 մարդ

Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ:

Զոհվածների թվում դեռահասներ են, տուժել են նաև երեխաներ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքային ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն:

«Զոհվածների թվում կան դեռահասներ, վիրավորների թվում՝ երեխաներ: Երեք տուժող ծանր վիճակում է գտնվում, 13-ը թեթև վնասվածքներ է ստացել»,- ասել է Անդրեն:

Ավելի քան 2000 ոստիկան է ներգրավված եղել Մյունխենում հրաձգությունից հետո հատուկ օպերացիայի իրականացմանը:

Նշենք, որ ավելի վաղ խոսվում էր 6 զոհի մասին:

Հիշեցնենք, որ երեկ Մյունխենի հյուսիսում գտնվող «Օլիմպ» առևտրի կենտրոնում անհայտ անձինք կրակոցներ են արձակել և փախել: Իշխանությունները տեղի ունեցածը որպես «ահաբեկչական հարձակում» են որակել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին