▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը չի շնորհվի

Վ Համբարձումյանի անվ. միջազգային  գիտական մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.:

 

Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. ակադ․ Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, Վ․ Համբարձումյանի անվ․ միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովի նախագահ),պրոֆ․ Երվանդ Թերզյան (Կոռնելի համալսարան, Իթաքա, Նյու Յորք, ԱՄՆ, Հայկական ազգային գիտա-կրթականհիմնադրամի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ), պրոֆ Նորիո Կայֆու (Ճապոնիայիազգային աստղադիտարանի նախկին գլխավոր տնօրեն, Տոկիո, Ճապոնիա, Միջազգային աստղագիտական միությաննախկին նախագահ), պրոֆ Միշել Մայոր (Ժնևի համալսարան, Շվեյցարիա, Վ. Համբարձումյանի անվ միջազգայինգիտական մրցանակի առաջին հաղթող), պրոֆ Բրայան Շմիդտ (Ավստրալիայի ազգային համալսարան,Աստղագիտության և աստղաֆիզիկայի հետազոտական դպրոց, Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան, Կանբերա,Ավստրալիա, 2011թ. Նոբելյան մրցանակակիր), պրոֆ Անատոլի Չերեպաշչուկ (Շտերնբերգի անվան պետական աստղագիտական ինստիտուտի տնօրեն, Մոսկվա, Ռուսաստան, ակադեմիկոս), պրոֆ Վահե Պետրոսյան(Աստղագիտության ծրագրի ղեկավար, Սթենֆորդի համալսարան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյանանդամ), պրոֆ Ջոզեֆ Սիլք (Օքսֆորդի համալսարանի և Փարիզի աստղաֆիզիկական ինստիտուտի պրոֆեսոր, Թագավորական ընկերության անդամ, Մեծ Բրիտանիա), պրոֆ Քաթրին Ցեսարսկի (Սակլեյի միջուկայինհետազոտությունների կենտրոն, Ֆրանսիա, Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ):

 

Համաձայն կանոնակարգի, 2016թ․ մրցանակն ազդարարվել էր 2015թ․ սեպտեմբերի 18-ին, թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր 2016թ․ մարտի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և աստղագիտական ինստիտուտներից ստացել էր առանձին գիտնականների և գիտական խմբերի 6 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից՝ Բրազիլիա, Գերմանիա, Հայաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ֆրանսիա և խմբի անդամները ներկայացնող մի շարք այլ երկրներ: Աշխատանքներն ուղարկվել են հանձնաժողովի անդամների կողմից նշված տվյալ բնագավառի ճանաչված անկախ մասնագետների և յուրաքանչյուր աշխատանքի համար ստացվել է առնվազն երկու գրախոսություն։ Միջազգային հանձնաժողովը՝ ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրությունից, քննարկումներից և անկախ գնահատումից հետո իր կարծիքն ի մի բերեց հուլիսի 15-ին կայացած հեռակոնֆերանսի ժամանակ։

 

Համաձայն միջազգային հանձնաժողովի, Վ Համբարձումյանի անվ․ միջազգային գիտական մրցանակն այս տարի չի շնորհվի՝ առաջադրված թեկնածուների մեջ մրցանակի բոլոր պայմաններին համապատասխան հավակնորդ չլինելու պատճառով:

 

Նախորդ մրցանակակիրներն են.

 

2010 – Միշել Մայոր (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյան (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) և Նունու Սանտուշ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա),

2012 – Յան Էյնաստո (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա) և Իգոր Նովիկով (Պ. Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան),

2014 – Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա և Գերմանիա) և համատեղ՝ Իգոր Կարաչենցևը (Ռուսաստան) և Բրենթ Թալին (ԱՄՆ),

2016 – մրցանակը չի շնորհվել։

 

Հաջորդ մրցանակի հայտարարությունը կտրվի 2017թ. սեպտեմբերի 18-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին