▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանդների ազատ արձակումը նպատակ ունի, որպեսզի նրանք կռվի ժամանակ ոտքի տակ չընկնեն. Պավլիկ Մանուկյան

Քիչ առաջ հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման տղաները հայտարարեցին, որ նախնական համաձայնություն են ձեռք բերել իշխանությունների հետ, այն է՝ իրենք ազատ կարձակեն պատանդ պահվող ոստիկաններին, բայց դրա փոխարեն գնդի հարակից տարածքում՝ չեզոք գոտում, կստեղծեն մամուլի կենտրոն: Այս հայտարարությունից հետո հասարակության մեջ կարծիքներ շրջանառվեցին, որ այդ քայլը սխալ է, և այն կարող է վտանգել տղաների անվտանգությունը: NewsBook-ի հետ զրույցում ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն առաջնահերթ նկատեց, որ իրենք են ժողովրդի անվտանգությունը, և ոչ ոք չի կարող իրենց անվտանգությունը վտանգի տակ դնել: «Եթե իրենք փորձեն մեզ վրա գրոհել, դա կլինի իրենց գլխին երկրորդ շուլուխը»,- հայտարարեց նա: Անդրադառնալով պատանդ պահվող տղաներին ազատ արձակելուն՝ վերջինս նշեց, որ դա մի նպատակ ունի, որպեսզի կռվի ժամանակ ոտքի տակ չընկնեն: «Մենք էն տեսակը չենք, որ պատսպարվենք պատանդների հետևում: Եթե այս պահին փորձեն գրոհել, իհարկե, Վովան (նկատի ունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին- խմբ.) մի անգամ սպառնացել է, ու ես երազում եմ՝ գրոհի, որ մի հատ պատժեմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին