▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղք եմ ես, արի բալա ջան. Էդգար Սողոմոնյանի հայրը ՊՊԾ գնդում է

hraparak.am-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գունդ մուտք է գործել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, ով ոստիկանությունում ասուլիսով էր հանդես եկել և պահանջել Պավել Մանուկյանից հետ վերադարձնել որդուն: «Ես քեզ խնդրում եմ որպես ծնող, ես վատ վիճակում եմ: Եկել եմ քեզ հաջող անեմ, ես մեռած մարդ եմ, արի ինձ օգնի: Միլիցիան չի կարա ինձ ստիպի, մեղք եմ ես, արի բալա ջան, ես վատ եմ, հասկանում ե՞ս, խիղճ ունե՞ս, զենքը բրդի գնացինք, դու ընդունակ չես զենք վերցնելու, վեր դիր զենքը».- թախանձագին խնդրում է հայրը: Էդգար Սողոմոնյանը նշեց, որ իրեն ոչ մեկ չի ստիպել գալ այստեղ և պայքարելու է մինչ վերջ. «Ես չեմ եկել այստեղ ինչ-որ մեկի հետ կռիվ անեմ, ես եկել եմ պայքարեմ, ես հանցագործ չեմ: Որպես հայրենասեր մարդ՝ եկել եմ այստեղ պայքարեմ, պայքարելու եմ մինչև վերջ: Ինձ ոչ մեկ չի ստիպել»: Էդգար Սողոմոնյանի հայրը դեռ շարունակվում է այնտեղ գտնվել, պնդելով, որ եթե տղան դուրս գա իր հետ, ապա ոստիկանները նրա «մազին էլ չեն դիպչի»: Էդգար Սողոմոնյանը լրագրողներին հայտնեց, որ չի գնալու:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին