▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոչ ենք անում շուտ սկսել բանակցությունները»

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության հայտարարություն-կոչը  «Սասնա ծռեր» գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

Արդեն մեկ շաբաթ է, որ ամբողջ հայության ուշադրությունը սևեռվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Մենք՝ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը, կոչ ենք անում ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ «Սասնա Ծռեր» խմբին ինչքան հնարավոր է շուտ անցնել բանակցությունների՝ խուսափելով իրադրության սրումից և արյունահեղությունից:

Մենք հարգում ու խոնարհվում ենք Պավլիկի ու նրա ընկերների առջև, քանի որ նրանք ժամանակին կռվել են մեզ համար:

Այսօր երկիրը բաժանված է երկու մասի: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանում բարձրացավ հայրենասեր, ուժեղ, հպարտ ու խելացի սերունդ: Այս սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ ինչպես Մոնթեն է ասել.« Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով»:

Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության միջոցով: Այսօր պետք է հաղթի խոհեմությունը:

Ստեղծված իրավիճակին պետք է լուծում տրվի միմիայն խաղաղ ճանապարհով: Թշնամիներ չկան իրար դեմ կանգնած՝ բոլորս էլ հայեր ենք:

Այս պահին պահանջում ենք, խնդրում, հորդորում երկրի իշխանություններին հանգուցալուծում գտնել առանց բռնության և մարդկային կորուստների: Հանգուցալուծել պետականությանը չվնասող զիջումներով:

 

 «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք»

հասարակական կազմակերպության վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին