▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ը անօդաչու թռչող սարք են վայր գցել

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ի նշան բողոքի ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են այրել:

Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ին ասել է, որ բացի այդ, անօդաչու թռչող սարք են վայր գցել:

«Շատ ճիշտ ենք արել, որովհետև իրենք մեզ զրկել են կապից, սնունդից, լույսից: Այդ պատճառով էլ մենք պատասխան քայլ ձեռնարկեցինք՝ որպես ակցիա: Մեքենան այրելուց հետո,  ոստիկանությունը անօդաչու թռչող սարք է ուղարկել ՊՊԾ գնդի տարածքը դիտարկելու համար: Մեր հերոսներից Արայիկ Խանդոյանը երկու կրակոցով վայր գցեց այդ անօդաչու թռչող սարքը: Փոքր սարք էր, իհարկե, դիտարկող սարք էր»»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:

 

 

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք ոգևորված են, տրամադրությունը շատ լավ է, որովհետև ՀՀ ազատագրված տարածքում են, ողջունում են ժողովրդին ու կոչ անում համախմբվել:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին