▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսի բնակիչներին վախեցրել է քաղաքի վրա կախված ապոկալիպտիկ արեւը

Լոս Անջելեսի բնակիչները սոցցանցերում զանգվածաբար հրապարակում են հանգստյան օրերին քաղաքի վրա կախված «արյունոտ» արեւի լուսանկարները:

 Mashable պարբերականի ուշադրությունը գրավել է սոցցանցերի ամերիկյան սեգմենտում նման լուսանկարների առատությունը:

Ականատեսներից մի քանիսին թվացել է, որ նման լուսատուն կարող է ապոկալիպսիսի նախանշան լինել: «Եթե Մարսում կան լողափեր ու մարդիկ»,- գրել է օգտատերերից մեկը արեւով լուսավորված լողափի լուսանկարի տակ:

Արեւի անսովոր կարմիր գույնը ու դրա շրջանակը պայմանավորված են նրանով, որ Քալիֆորնիայի երկնքում կուտակվել էր Լոս Անջելեսի արվարձանում փոթորկած հրդեհներից բարձրացած ծուխը: Աղետի տարածքում երկինքը պատված է խիտ ծխով

Վերջին տվյալներով հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, փլվել մոտ 20 տուն: Կրակը ընդգրկել է ավելի քան 22 հազար հա հողատարածք: Կրակի հնարավոր տարածման շրջանում հայտնված տեղի բնակիչներին տարհանել են հատուկ կետ, որը Կարմիր խաչն էր կազմակերպել, հայտնում է Lenta–ն:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին