▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրականությունն անջատել են, սնունդ չեն տալիս, դիպուկահարներն անցել են իրենց սև գործին. Ալեք Ենիգոմշյան

Արդեն 34 ժամից ավել է, ինչ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, զրկված են բժշկական ծառայությունից, գիշերվանից սկսած հեռախոսակապ չունեն, էլեկտրականությունն էլ անջատված է. ոստիկանության ՊՊԾ գնդի հարող տարածքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ խոսելով շենքում մնացած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին:

«Անջատված են բոլոր կապի միջոցները: Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են, չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում: Տղաներն ապացուցել են այս օրերին, որ կողմ են սրացման չգնալուն»,- ասաց նա:

Ալեք Ենիգոմշյանը պատմեց, որ երեկ գիշերվանից «վարչախումբը» դիմել է անվտանգության առումով սրացման, փորձ է արվել մոտենալ տարածքին. «Այս առավոտ նույնպես մթնոլորտի սրացման քայլ է արվել, ռազմական օղակները տարածքի վրայից են թռել, տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակամետ չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները»։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին