▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում՝ Սևանի ոստիկանության կողմից ծառայողական պարտականություններից հրաժարվելու լուրի մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահաորնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համացանցում ապատեղեկատվություն է տարածվել, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները:

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողները հստակ և լիարժեք կատարում են իրենց պարտականությունները:

Նման անհեթեթություններ տարածողներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակը լարելու անմաքուր մտայնությունից ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին