▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապօգնությունը «Սասնա ծռերին» բուժօգնություն կտրամադրի միայն չեզոք գոտում` անզեն վիճակում

armtimes.com-ը գրում է. Շտապօգնության ծառայությունը, որը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում դրա գրավումից հետո սահմանել էր շուրջօրյա հերթապահություն, հուլիսի 23-ից սկսած հրաժարվել է այդ գործելաոճից` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում «Սասնա ծռեր» խմբի անդամներին բուժօգնություն տրամադրել միայն չեզոք գոտում եւ առանց զենքերի առկայության:

«Շտապօգնոթյուն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այդ փոփոխությունը պատճառաբանեց աշխատակիցներին սպառնացող վտանգով, երբ շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռերը» օդ են կրակել (ինչպես վերջիններս են  հայտարարել` ի պաշտպանություն լրագրողների): Նա նաեւ նշեց, որ զինված խումբը քաշելով կամ հրելով տարածքից դուրս է հանել շտապօգնության ավտոմեքենան`այդ ընթացքում խփելով մեկ այլ ավտոմեքենայի եւ շարքից հանելով:

«Բուժօգնությունը միայն չեզոք գոտում տրամադրելու որոշում կայացնել ստիպեց, նախ եւ առաջ, վտանգը: Լսել եմ, որ կրակոցներ են եղել օդ, մեր մեքենան շատ լուրջ վնասվել է, այսինքն` ինչ-որ գործողություններ են կատարվում, որոնց արդեն ես չեմ կարող ոչ մի բացատրություն տալ, դրա համար էլ վտանգի տակ դնել մարդկանց կյանքը եւ այլն... Իրենք էլի պատրաստ են բուժօգնություն ցուցաբերել, բայց ինչ պարտադիր է հենց ներսում դա անել, թող չեզոք գոտում լինի, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ ելումուտ ունեն: Դուրս են եկել, չէ՞, լրագրողների հետ հանդիպելու, զրուցելու: Մենք էլի պատրաստ ենք այդ նույն տեղում օգնություն ցուցաբերել: Ինձ թվում է`այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա: Եթե կարիքը կա, մեր անձնակազմը կարող է մոտենալ այնտեղ եւ յուրաքանյուր օգնություն ցուցաբերել այնտեղ` առանց զենքի առկայության, իհարկե»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է շտապօգնության ավտոմեքենային, ապստամբները, ըստ նրա, դա դուրս են հանել կիրակի, իսկ բուժանձնակազմն այդ ժամանակ արդեն չի եղել գնդի տարածքում: Ստացվում է`շաբաթ օրը, երբ «Սասնա ծռերն» ազատ է արձակել վերջին երկու պատանդ բարձրաստիճան ոստիկաններին, շտապօգնության աշխատակիցները նույնպես հեռացել են տարածքից, ինչից հետո խմբավորման անդամներն ազատվել են նաեւ նրանց ավտոմեքենայից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին