▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Վալերի Օսիպյանի մոտ չէ. ոստիկանությունը հերքում է

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է մամուլում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ:

«Լրահոսում տեղեկատվություն է տարածվել, թե զինված խմբի անդամներին զանգելու փորձի ժամանակ ճշտել են, որ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ: Հայտնում ենք, որ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է: Իրականում զանգն արվել է Վալերի Օսիպյանի հեռախոսահամարին, որն արդեն 15 տարի նրա մոտ է և հայտնի է լրագրողներին: Կրկին կոչ ենք անում ճշտել յուրաքանչյուր լուր ու զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-  ֆեյսբուքյան իր էջում  գրել է Ա. Ահարոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին