▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազելից» հետո «Սասնա ծռերը» այրեցին ոստիկանության «Շևրոլե» ավտոբուսը

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական <Շեվրոլե> ավտոբուսը:

Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական <ԳԱԶելն>-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին