▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ձերբակալված չեմ, որոշեցի անցնել ընդհատակ». Սյուզան Սիմոնյան

«Սիրելի ժողովուրդ, ես լսեցի, որ իմ զինակիցները տեղեկություն ունեն, որ ես ձերբակալված եմ: Սակայն դա այդպես չէ:

Ես, պարզապես, անցա ընդհատակ անմիջապես այն պահից հետո, երբ տեղեկացա, որ ոստիկանությունը փնտրում է ինձ իմ երկրորդ բնակարանում, որտեղ ես գրանցված եմ: Մինչ ընդհատակ անցնելս, ես դիմեցի իրավապաշտպաններին, սակայն նաև արագ որոշում կայացրեցի, որ ավելի լավ է ապօրինի քաշքշուկների մեջ չընկնեմ, որպեսզի կարողանամ աշխատել:

Իրավապաշտպաններն այդպիսի տպավորություն ստացան, քանի որ իրենց հետ կապվելուց հետո, ես լքեցի իմ բնակարանը: Ընկերներս նույնպես այդպիսի տպավորություն ստացան, քանի որ նրանց համար էլ անհասանելի դարձա:

Քանի որ ես հանդիսանում եմ Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատուն , ստիպված էի ընդհատակ անցնել, որպեսզի կարողանամ հնարավորինս շարունակել իմ աշխատանքը:  Շատ շուտով ես կրկին կանցնեմ տեղեկատվական դաշտը համակարգելու իմ պարտականությանը»:

ՀԽ մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին