▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժանի ենք նրան, ինչ ունենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի եղանակի կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս ուր հասանք մենք, ազգային հերոսներին դարձրեցինք ահաբեկիչներ, մտավորականներին` մտավոռականներ, ակադեմիկոսներին` քոսոտներ, եկեղեցականներին` մաֆիոզներ, կառավարության անդամներին` դավաճաններ, ոստիկաններին` դավադիրներ: Եթե Շառլ Ազնավուրին, Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին, Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթևոսյանին և ազգի մյուս մեծերին լսում է ազգի 10 տոկոսը, ապա Լիլիթ Հովհաննիսյանի, Զեյնաբ Խանլարովայի ոճով կատարված երգերը՝ 90 տոկոսը: Երևի այս օրերին ամենալավը վերաբերվում ենք ազիկներին, ամեն դեպքում նրանց հասցեին առանձնապես վատ արտահայտություններ համացանցում չեմ հանդիպում: Եթե այս ամենը իրականություն է, ուրեմն հաստատ իմացեք, որ այս ամենը ստեղծել ենք մենք, բոլորով և ուրեմն արժանի ենք նրան, ինչ ունենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին