▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթի թիմը հաղթել է փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի «հանդբոլ» մարզաձևում

Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարում հանդբոլը 4-րդ մարզաձևն էր:

 «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում վարչական շրջանների հանդբոլի թիմերը օրեր շարունակ վիճարկում էին հաղթողի կոչումը: «Երևանի սրընթաց գնդակ» կոչվող հանդբոլի մրցաշարում 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Նորք-Մարաշ և Նոր Նորք վարչական շրջանների թիմերը: Պատվո հարթակի 3-րդ աստիճանն ի վերջո բաժին է հասել նորքմարաշցիներին: Եզրափակչում հանդիպել են Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների մարզիկները: Վճռորոշ խաղում ավելի ուժեղ են գտնվել շենգավիթցի պատանիները, Աջափնյակցի հանդբոլիստները երկրորդն են:
Եռյակում տեղ գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Հաղթող թիմին`Շենգավիթին, պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին