▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են լարված «Սասնա ծռեր»-ի տղաները.Հոգեբանի դիտարկումը

«Սասնա ծռեր» խումբը անձնազոհ քայլ է կատարել: Ի սկզբանե նրանք պատրաստ էին այս քայլին: Նույնիսկ մամուլի ասուլիսի ժամանակ իրենք խոսքում ասում էին կնահատակվենք, այսինքն իրենց ենթագիտակցության մեջ կա դա: Բայց, ցավն այն է, որն էլի ասուլիսից ակնհայտ դարձավ, ներսում հոգեբանական լարվածություն  կար, դրսում էլ ժողովուրդն է լարված, որը լիդեր չի ընդունում: Կամայական անձը, որը փորձեց լիդերի դեր ստանձնել, վտարվեց: Իշխանությունն էլ լիդեր չունի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Հոգեբանի խոսքով՝ ԱԻՆ-նն ունի հոգեբանական ծառայություն, որի աշխատակիցները միջնորդի դեր կարող են ստանձնել.

«Տղաները գտնվում են լարված վիճակում, արդեն 3-րդ ոստիկանական մեքենան են այրում, արդյո՞ք դա սթափ մարդու արարք է: Դա ոչ մի կերպ խնդրի լուծմանը չի բերի: Լարվածության պատճառը կարող է լինել օրինակ այն, որ լիդեր չկա, իշխանությունը հստակ հայտարարություն չի արել:  Իհարկե, մարդասիրական չէ, որ լույս , ջուր չկա, բայց ի սկզբանե տղաների կողմից եղել են ոչ հումանիստական, ագրեսիվ և պատրաստ պետք է լինեին իշխանության կողմից նույնատիպ ագրեսիայի»,-նկատեց հոգեբանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին