▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մերօրյա հերոս Ազատ Ասոյանի ծննդյան օրն է

Այսօր մերօրյա հերոս Ազատ Ասոյանի ծննդյան օրն է: Ազատ Արթուրի Ասոյան (1994 թ․ հուլիսի 26, Երևան -2014 թ․ հուլիսի 31, ադրբեջանա-արցախյան հակամարտ ուժերի շփման գիծ), ՀՀ զինված ուժերի շարքային, ջոկի հրամանատար, ով զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում, ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս, իսկ  հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ 

Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։ Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին