▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Կարապետյանը ողջունում է «Սասնա ծռերի» պայքարը

hraparak.am-ը գրում է. «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն աջակցում է «Սասնա ծռեր» խմբի գործողություններին. «Մարդիկ պայքարում են, թող պայքարեն, ամեն մարդ իր ձեւով է պայքարում։ Մարդիկ անարդարության դեմ են դուրս եկել, ու ես չեմ դատապարտում, ողջունում եմ»,-ասաց նա։ Ի պատասխան մեր հարցի՝ Կարապետյանը վստահեցրեց, որ մի քանի անգամ այցելել է Խորենացի փողոց, ներկա գտնվել ժողովրդի շարքերում. «Պարզապես ուրիշների պես ելույթ չեմ ունեցել»։ Տիգրան Կարապետյանը դժվարացավ պատասխանել, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, պնդեց միայն, որ խումբը իր գործը գիտի։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին