▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորենացի փողոցից բերման են ենթարկվել երիտասարդներ

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ելույթ ունենալու ժամանակ տեղեկացրեց, որ Խորենացի փողոցից քիչ առաջ քաղաքացիական հագուստով անձիք բերման են ենթարկել 3 երիտասարդի։

Լևոն Բարսեղյանը հարթակից դիմելով՝ ՄԻՊ գրասենյակին՝ պահանջեց, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։

«Մհեր Մինասյանին են տարել, Մելիք Դավեյանին և Աշոտ անունով մի երիտասարդի։ Հիմա նրանք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքում են»,-բերման ենթարկվածների անունները հրապարակեց Լևոն Բարսեղյանը և միևնույն ժամանակ հավելեց, որ դրանից առաջ էլ  բերման էին ենթարկվել ևս 3 քաղաքացի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին