▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղաների մեծամասնությունը ներսում է, մինչև այս պահը չեն հանձնվել և պայքարը շարունակում են. Ալեք Ենիգոմշյան

Hraparak.am-ը գրում է.

Կայքի հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանն ընդգծեց, որ տղաները չեն հանձնվել, այլ՝ առևանգվել են. «Վերջին 24 ժամվա ընթացքում համարյա թե որևիցե կապ չկա, այդ պատճառով ես դժվարանում եմ ինչ-որ նախատեսումներ անել, բայց այս պահի դրությամբ մենք ունենք ինչ ունենք, այսինքն՝ երկու ծանր վիրավոր, որոնք տարածքից դուրս են գտնվում, ունենք երկու առևանգված տղաներ՝ Գագիկ Եղիազարյան Արամ Հակոբյան, և ներսում մնացած բոլորը, որոնցից մի քանիսը վիրավոր»:

 Իսկ տեղեկությունները, թե ներսում գտնվող անձինք ծանր վիրավորումներ են ստացել, իրականությանը համապատասխանո՞ւմ են.

 «Կան տեղեկություններ, որ ներսում վիրավորների մեջ ծանրեր կան, կան նման տեղեկություններ, բայց չեմ կարող հաստատապես ասել»:

Պարոն Ենիգոմշյան, երեկվանից չեն դադարում խոսակցությունները, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սնունդ տարած անձը, հնարավոր է,  ոստիկանության մարդը լինի, կարո՞ղ եք հերքել, կամ հաստատել այդ խոսակցությունները.

 «Ոչ, ես չեմ կարող նման բան հաստատել»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին