▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթից հետո բերման է ենթարկվել 64 քաղաքացի, նրանցից մեկը ձերբակալված է

Այս գիշեր տեղի ունեցած երթից հետո ապօրինի զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 64 քաղաքացի: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Նրանցից 63-ն ազատ են արձակվել, մեկը ձերբակալված է, քանի որ նրա մոտ թմբուկավոր զենք է հայտնաբերվել»,- ասացին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ գիշերը լարված է անցել: Կեսգիշերն անց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավել Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Իր հերթին «Սասնա ծռեր» խումբը հայտարարել է, որ «ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:

Գիշերվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել Երեւանի Խորենացու փողոցից։

Լուսանկարը`Ֆոտոլուր-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին