▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մոտոցիկլիստը փորձել է կանխել Նիսի ահաբեկչությունը

«Արևելք»-ը գրում է.France-2-ը գտել է Նիսի ահաբեկչության ժամանակ բեռնատարի վրա ցատկող տղամարդուն և հարցազրույց վարել նրա հետ: Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի  «Նոր Յառաջը», ահաբեկչության հաջորդ օրերին տարածված տեսանյութում երևացող տղամարդը, որ ցատկում է վարորդի վրա և փորձում խոչընդոտել նրա գործողությունը,  հայ է՝ Ֆրանկ անունով: France-2-ի հետ հարցազրույցում նա  պատմում է, թե ինչպես է Նիսի ողբերգության օրը փորձել կանխել ահաբեկչությունը, սակայն չի կարողացել: Ֆրանկն ասում է, որ 2016 թվականի հուլիսի 14-ին, ահաբեկչության ժամին իր մոտոցիկլետով երթևեկելուց է եղել նշված վայրում և բեռնատարի հայտնվելը տեսնելով, անմիջապես հասկացել է, թե ինչ կարող է լինել: Հրապարակված տեսանյութում երևում է, որ Ֆրանկը ցատկում և կախվում է վարորդի կողմի դռնից, սակայն նրան չի հաջողվում կասեցնել մեքենայի ընթացքը: Ահաբեկչության հաջորդ օրերին հրապարակված տեսանյութերում երևացել է նաև, որ բեռնատարի վարորդը կրակում է մոտոցիկլիստի վրա, սակայն ատրճանակում փամփուշտ չլինելու պատճառով նա չի վիրավորվում: Ամեն դեպքում, ինչպես հարցազրույցի ժամանակ նշում է նա, կարողացել է դանդաղեցնել մեքենայի ընթացքը, ինչի պատճառով ոստիկանները կարողացել են արագ վնասազերծել ահաբեկչին: 

ԶԼՄ-ները նշում են, որ քաջ մոտոցիկլիստը հրաշքով է կենդանի մնացել: «Ամեն դեպքում պարտաստ էի մեռնելու»,- France-2-ի հետ հարցազրույցում ասել է իր կյանքով հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկելու փորձ արած 48-ամյա հայը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին