▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանդառու բժիշկը գնդի տարածքից մեկնաբանել է իրավիճակը

panarmenian.net-ը գրում է. ՊՊԾ գնդում հուլիսի 27-ից «Սասնա ծռեր» խմբի կողմից որպես պատանդ պահվող բժիշկներիցՍալվադոր Խեչոյանը «Արմենիա» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում պատասխանել է հարցերին ու պատմել, որ իրենց գնդում որպես պատանդ են պահում: Նա նաև դրական է պատասխանել հարցին այն մասին, թե արդյոք որ զինյալներին բացատրել են, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«- Դուք հիմա ՊՊԾ գնդի տարածքո՞ւմ եք:

– Այո:

– Ձեզ այդտեղ որպես պատա՞նդ են պահում:

– Այո:

– Կա՞ն այդտեղ հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն:

– Մեկ հոգի կա:

– Ձեր ունեցած դեղորայքով կարողանո՞ւմ եք լիարժեք օգնել:

– Ոչ:

– Ձեր մյուս գործընկերները նույն վիճակում են՝ ինչ դո՞ւք:

– Այո:

– Իսկ հիվանդների բուժումը գնդի տարածքում հնարավո՞ր է:

– Ոչ:

– Զինված խմբին բացատրե՞լ եք, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով:

– Այո»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին