▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում իրարանցում է, քաղաքը ոտքի է կանգնել

hraparak.am-ը գրում է. Գյումրիի Կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժ է կենտրոնացած: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հարյուրավոր գյումրեցիներ ժամը 20:00-ին հավաքվեցին Թատերական հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու քաղաքացիների անօրինական ձերբակալություններին դեմ: Գյումրեցիների համբերության բաժակը լցվեց, երբ այսօր գիշեր Խորենացի փողոցից բերման ենթարկեցին «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:

Ցուցարարները Թատերական հրապարակից շարժվել են Վարդանանց հրապարակ եւ ցանկություն ունեն հասնելու Երևան՝ միանալու երթին: Գյումրեցիները դեռ կեսօրին նախազգուշացրեցին հավաքի մասին, եթե Բարսեղյանին ազատ չարձակեն: Ինչպես երևում է՝ խոսքից անցել են գործի, միայն, ինչպես Երևանում, քաղաքացիներին այստեղ էլ խոչընդոտում են ոստիկանները:

Տեղեկացանք նաև, որ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գործը կքննի Քննչական կոմիտեն: Նրան մեղադրում են ապօրինի սառը զենք պահելու մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին