▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստատեսության ա՛յս տնօրենը ինչո՞վ է տարբերվում ահաբեկչից

Hraparak.am-ը գրում է.

Եթե Միհրան Հակոբյանը միայն ՀՀԿ խորհրդի անդամ լիներ, ըմբռնումով կմոտենայի, որ սատկեցնել բառի իմաստը չի հասկանում: Որ ռուսերնում այդ բառը այսպես է թարգմանվում. շան պես սատկեցնել, убить как собаку: Իսկ հայերենում դրան մոտ հոմանիշներն են՝ շանսատակ անել (անարգ.), չարամահ անել, ոչնչացնել...

Թուրքերն են նման բառ օգտագործում հայերի նկատմամբ: Թուրքե՜րը...

Ես մի անգամ իմ ընկերուհուս հարցրի՝ շունդ սատկե՞լ է, մինչև այսօր նա ինձ հետ չի խոսում: Նեղացել էր՝ չէ՞ որ իրենց հետ, իրենց կողքին էր բնակվում:

Անցնեմ ՀՀԿ խորհրդի անդամին:

Նա աշխատում է նաև որպես «ԱՐԱՐԱՏ» հեռուստաընկերության տնօրեն: Հուսով եմ, որ հեռուստաընկերության տնօրենը գոնե գիտի թե ինչ իմաստով է օգտագործվում այդ բառը: Ու նա դա օգտագործում է մարդու հանդեպ:

Ֆեյսբուքյան իր էջում առաջարկում է «սատկացնել» ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

Այդ դեպքում ուզում եմ իմանալ «սատկեցնելու ունակ մարդը», կոնկրետ դեպքում հեռուստատեսության ա՛յս տնօրենը, ինչո՞վ է տարբերվում ահաբեկչից: Իր արտահայտության համար ես նրան կարող եմ ասել ահաբեկիչ ու էլ ինչ ասես: Նա հանրությանն է կոչ անում, առաջարկում, կարծիք ձևավորում: Որ հայը հային կարող է «սատկացնել»:

 ՀԳ Ա՜յ այս կարգի մարդիկ են հեռուստատեսություն ղեկավարում ու ապականում մարդկային էությունները...

ՀԳ Կարդում եմ նրա հասցեին սոցիալական ցանցերում արված գրառումները և ամաչում: Ու մեկը, որ չափի մեջ է և խիստ բնութագրական, հազիվ գտնելով, ներկայացնում եմ.

Արա Պապյան

 Եվ սա ՀՀԿ խորհրդի անդամի գրառում է:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին