▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ մոռանալ Պավլիկ Մանուկյանի կոչը

«Ոստիկանության աշխատակիցները, հատկապես բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչները,  իրավաչափության և գիտելիքների պակաս ունեն: Երբ ինձ բերման ենթարկող ոստիկաններին հարցնում եմ, թե խաղաղության կոչի համար մարդուն բերմա՞ն են ենթարկում, պատասխանում են, թե ցույցերն արգելված են, այդ մասին հայտարարություն կա: Վերջ ի վերջո ի՞նչ է նշանակում տարեց մարդկանց թևը ոլորելը:  Դա կարգապահական կոպիտ խախտում է: Ոչ ոք իրավունք չունի ենթարկվել բռնության՝ խաղաղ երթերի, ցույցերի, ակցիաների ժամանակ, եթե վերջինը վտանգ չի ներկայացնում հասարակության համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

Իրավապաշտպանը նկատում է՝ ցավոք ցուցարարների մեջ սադրիչներ են լինում, չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջին, բռնություն են ցուցաբերում.

«Հզոր ատելության ալիք կա ոստիկանների նկատմամբ: Սրա համար մեղավոր են և՛ քաղաքացիները, և՛ ոստիկանները, և՛ գաղջ մթնոլորտը: Պետք չէ մոռանալ Պավլիկ Մանուկյանի կոչը.եթե ցուցարարները հարվածում են, կեղեքում են ներսից գաղափարը, ուրեմն մեզ են հարվածում, եթե սադրում են, ուրեմն մեզ են սադրում»,- նշեց  իրավապաշտպանը:

Հայկազ Մակարյանն անդրադարձավ նաև բերման ենթարկված քաղաքացիներին՝ հուշելով, որ եթե կատարվել է վարչական իրավախախտում, քրեածին տարրեր չեն եղել, պետք է դիմեն դատարան ու Ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջեն:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին