▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեք Ենիգոմշյանի՝ ԱԱԾ-ում պահման պայմանների մասին

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա.Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում: Ըստ նրա՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա.Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները:

 

Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանաման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ Ձերբակալված անձանց պահելու վայր և առանձնազրույց ունեցել Ա. Ենիգոմշյանի և նրա պաշտպանի հետ:

 

Ալեք Ենիգոմշյանի և նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: Արդյունքում՝ Ա.Ենգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը,  խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաև ռադիո ընդունիչ:

 

Դրանից հետո, Պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և Ա.Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

 

ՄԻՊ գրասենյակ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին