▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված տղերքն են թաղված այստեղ, հերոսնե՛ր են թաղված

Իշխանությու՜ն, նախագա՜հ, ՀՀ ՊՆ նախարա՜ր հորջորջողներ, տեսե՛ք այս հողաթումբերը: Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված տղերքն են թաղված այստեղ, հերոսնե՛ր են թաղված: Ամիսներ է անցել, սակայն գերեզմանները դեռ այս վիճակում են: Մեքենաներ են թմբերի վրայով շրջադարձ անում, գնում գալիս...Անգամ արգելապատնեշ չի տեղադրվել, որ որեւէ կերպ ընդգծեն, որ գերեզմաններ կա այստեղ: Էսքան համբալ, էսքան անարժանապտիվ, էս աստիճան անթասիբ ու ստոր տեսնես էլ ո՞ր երկրի իշխանություններն են...Ասեմ, որ զոհված հերոսների ծնողները հրաժարվում են այլեւս սպասել եւ վաղվանից սեփական ուժերով սկսում են շինաշխատանքները:
Դուք գնացեք համբալ էլ մնացեք: Բացի սեփական լափամանը ատամներով պահելուց, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեք: Դե իհարկե, եթե տարածքը համարում եք անկարեւոր, էդ տարածքի համար զոհեվածներին ինչու՞ պիտի կարեւորեիք, ի՞նչ տրամաբանությամբ: Նողկալի եք պարզապես:

Արմենուհի Վարդանյան 
Տեսանյութը՝galatv.am

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին