▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորները միացել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին

ԲՀԿ մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ. «ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանը և Ռուբեն Գևորգյանը միացել են Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու պատգամավորական նախաձեռնությանը»:

Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակն է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին են միացել  նաև պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Ալիկ Արզումանյանը, ՕԵԿ-ը, և մի քանի այլ պատգամավորներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին