▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա՝ Գյումրիում, ոստիկանության շենքի դիմաց

asparez.am-ը գրում է. Գյումրու մտահոգ քաղաքացիները՝ հատկապես երիտասարդները, շարունակում են անհանգստանալ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի համար: Վերջիններս 19:00-ից հավաքվել էին Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ խորհրդակցությունից հետո որոշեցին իրազեկման քայլերթ կազմակերպել՝ ամեն օր ժամը 19:00-ից նշյալ վայրում հավաքվելու եւ իրենց պահանջը ՍերժՍարգսյանին ներկայացնելու նպատակով: Հուլիսի 27-ին տեղի ունեցած երթի համեմատ այս անգամ ընդայնվեց փողոցների թիվը: Քաղաքացիները քայլերթը սկսեցին Թատերական հրապարակից, անցան Սայաթ-Նովա, Ռիժկովի փողոցներով, Կենտրոնական հրապարակով, Գայի, Շիրազի, Գորկու, Տիգրան Մեծի փողոցներով եւ կրկին վերադարձան Թատերական հրապարակ: Քայլերթը ուղեկցվում էր՝ «Սերժիկ հեռացի՛ր», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ժիրայր Սեֆիլյան», «Սասնա ծռեր», «Ոստիկան, միացի՛ր», «Սաղ ալիքները Հ1 են դառել, ոչինի չեն հաղորդում ժողովրդին, ժողովրդի բողոքը տեղ չեն հասցնում» վանկարկումներով:

Երթի մասնակիցները, հասնելով կայարանամերձ հրապարակ, որտեղ տեղակայված է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժինը, մի քանի րոպե կանգ առան եւ ոստիկաններին կոչ արեցին միանալ իրենց, պայքարել հանուն բարեկեցիկ երկում ապրելու: Քայլերթի մասնակիցներին ուղեկցում էին մարզի եւ Կումայրիի բաժնի փոխոստիկանապետերը, հրեշտակները, ովքեր անընդհատ բանակցում էին երթի մասնակից, Ժառանգություն կուսակցության անդամ Եղիշե Շարյանի հետ, որպեսզի դադարեցվի քայլերթի ընթացքը: Քայլերթի ավարտից հետո քաղաքացիները շարունակում են մնալ Թատերական հրապարակում, քննարկում են մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերը: Մասնավորապես, անրադարձ եղավ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի մոտ սառը զենք հայտնաբերելուն:


-Լեւոն Բարսեղյանի մոտի դանակը, որն ունի ընդամենը կես միլիմետր հաստություն եւ 85 մմ երկարություն: Իշխանությունները իրենց գրած օրենքը չպահելով այդ մարդուն կալանավորել են, բայց դանակը սառը զենք համարելու համար հատուկ չափանիշներ կան, որոնք օրենքով սահմանված են,-քննարկման ժամանակ ասաց ակտիվիստ Եղիշե Շարյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Մանրամասները՝ տեսանյությում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին