▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ մշտական բնակչության, մահացության, հիվանդությունների թիվն՝ ըստ ԱՎԾ-ի

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2016թ առաջին կիսամյակի  ժողովրդագրական ցուցանիշները:

Նրա փոխանցմամբ՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմում է 2  միլիոն 995.000 հարյուր մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.3 տոկոսով, կամ շուրջ 10400 մարդով, իսկ հունվարի 1-ի համեմատ նվազումը կազմել է 3500 մարդ:

Ծնունդների թվաքանակը հունվար-հունիս ամիսներին կազմել է 17.439, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համար նվազել է 1.2 տոկոսով, մահվան դեպքերը կազմել են 14.306, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2.6 տոկոսով:

Մահացությունները հիմնականում գրանցվել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, նորագոյացությունների, շնչառական, մարսողական օրգանների հիվանդությունների հետևանքով:

Ամուսնության նվազում է արձանագրվել՝ 9.8 տոկոսով, (ամուսնացել են 7739-ը), 7.7 տոկոսով նվազել է նաև ամուսնալուծությունների թիվը. (ամուսնալուծվել են 1753-ը):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին