▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնել փորձելու կասկածանքով Վրաստանում յոթ մարդ է ձերբակալվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:

Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:  Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»:

Ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է յոթ մարդ, հինգը՝ Վրաստանի քաղաքացի, նաև` պարեկապահակային ծառայության մեկ բարձրաստիճան ոստիկան՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, ևս մեկ քաղաքացի` ահաբեկչության մասին իմանալու և չհայտնելու համար: 

Ըստ «Գրուզիա օնլայն»-ի` Ժինվալի-Շատիլի մայրուղու մոտ գտնվող անտառային հատվածից հայտնաբերվել է 4 միավոր 200 գրամանոց «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, 5 պայթուցիչ սարք (դետոնատոր)։ Խմբի անդամների մեքենաներում հայտնաբերվել է զինամթերք, իսկ անդամներից մեկի տանից առգրավվել է համակարգչային քարտ, որտեղ նշված են եղել պայթյուններ իրականացնելու վայրերը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին