▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Բաբայանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման և վերջին օրերի սահմանային լարվածության մասին

Armtimes.com-ը գրում է.

ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրեր առաջ հայտարարել էր, որ համանախագահները ջանքեր են կիրառում առաջիկայում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու համար, եւ նախագահները տվել են իրենց համաձայնությունը, սակայն հանդիպման հետ կապված որեւէ տեղեկություն դեռեւս չկա:

Կայքի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց, որ հանդիպման մասին դեռ որեւէ տեղեկության չի տիրապետում:

- Պարոն Բաբայան, Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, որն առաջիկայում պետք է կայանար, տեղեկություններ ունե՞ք:

- Այս պահի դրությամբ որեւէ նոր բան չեմ կարող ասել:

- Ինչի՞ հետ եք կապում վերջին օրերի լարվածությունը սահմանին, հատկապես, խոշոր տրամաչափի գնդացրից հակառակորդի կողմից հրակոծումները հայ դիրքապահների ուղղությամբ:

- Մենք գործ ունենք Ադրբեջանի պես պետության հետ, որը պարբարաբար, խախտում է զինադադարի ռեժիմը, բայց իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ պետք է դիտարկել, իսկ եթե համեմատենք, լարվածությունն այս օրերին ավելի քիչ է եղել,  քան ապրիլյան պատերազմի նախօրեին, բայց էական տեղաշարժ Ադրբեջանի վարքագծում տեղի չի ունեցել:

-Պարոն Բաբայան, սովորաբար հանդիպումներից առաջ են նման զինատեսակներ կիրառում, հնարավո՞ր է հակառակորդը գիտի այդ հանդիպման մասին, դրա համար է այն կիրառում:

- Սովորաբար, կարեւոր հանդիպումների նախօրեին, հանդիպումների ժամանակ ու հանդիպումներից հետո լինում են նման ահաբեկչական գործողություններ, բայց ընդհանուր առմամբ, դա արտացոլում է Ադրբեջանի էությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին