▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանում եղբոր կնոջը սիրելու պատճառով նրան սպանելու փորձ կատարած տեգրը ինքնասպան է եղել

Shamshyan.com-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Դիլիջանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է աստացվել, որ Դլիջան քաղաքի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանը, ով հետախուզման մեջ էր գտնվում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով որ սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի որոշմամբ հետախուզվում էր հայտարարվել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանի նկատմամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին