▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմում վիրավորված Արման Լազգիյանի բուժման համար անհրաժեշտ գումարը դեռ չի գտնվել

Newsbook.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի օրերին ծանր վիրավորված և ներկայումս Գերմանիայում բուժում ստացող Արման Լազգիյանը դեռևս չի տեղափոխվել վերականգնողական կենտրոն: Այս մասին կայքի հետ զրույցում հայտնեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Պառկելախոցի վիրահատությունից հետո կարծես թե վերքը փակվելու վրա է: Հայրը հավաստիացրեց, որ Արմանի վիճակն այդ առումով լավ է: Հենց վերքը փակվի և գումարի հարցը լուծվի՝ Արմանը կտեղափոխվի ինտենսիվ վերականգնողական կենտրոն, այլ կլինիկա, որտեղ արդեն իր մնացած խնդիրներին կանդրադառնան»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ այսօր Արման Լազգիյանը շարունակում է գտնվել այն կլինիկայում, որտեղ և սկզբից տեղափոխվել էր. «Այնտեղ հիմնականում պառկելախոցի փակվելու վրա են աշխատում»: Նշենք, որ համբուրգյան կլինիկայից Բոննի համալսարանական կլինիկա տեղափոխվելու և այնտեղ ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս անցնելու համար վիրավոր զինծառայողի հարազատներին 161 հազար եվրո է անհրաժեշտ:

«Գումարը դեռ չի գտնվել, որն անհրաժեշտ է հետագա բուժումը շարունակելու համար: Տեղյակ չեմ՝ որևէ արձագանք կա, թե՝ ոչ, բայց գիտեմ, որ ծնողները գումարի խնդիր ունեն»,- նշեց Անահիտ Բախշյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբոյւր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին