▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալիշը և Մատաղիսը, որտեղ ամենամեծ կորուստներն են եղել. տեղի հրամանատարության բացթողումն է եղել. Թևան Պողոսյան

Armlur.am-ը գրում է.

Արցախում տիրող իրավիճակի և այցի շուրջ մանրամասներ իմանալու նպատակով կայքը զրուցել է պատգամավոր Թևան Պողոսյանի հետ, ով Արցախ այցելողների թվում է եղել: 

Պարո´ն Պողոսյան, նշեցիք, որ հաճախ եք առաջնագիծ այցելում: Ձեր տպավորությամբ` ո՞ր հարցում է թերացել հայկական կողմը:

 – Ամենակարևորը պետք է ասեմ, որ մենք ունեցել ենք բացթողումներ, որոնք ավելի շատ կապված են մարդկային քայլերի հետ: Հագեցվածությունն առաջնագծի ապրիլյան օրերին եղել է գրեթե նույնը: Բայց եղել են տեղեր, որտեղ հայկական կողմն ունեցել է հաջողություններ, տեղեր են եղել, որտեղ համապատասխան հակահարվածներով կարողացել են վերականգնել: Նույնիսկ շատ տեղերում հնարավոր է եղել խափանել հարձակումները, բայց եղել են տեղեր, որտեղ բացթողումներ են եղել, և ինչքան հասկանում ենք` դա եղել է մարդկային գործոն` տեղի հրամանատարության խնդիր:

Ո՞ր տարածքները նկատի ունեք:

– Թալիշը և Մատաղիսը, որտեղ ամենամեծ կորուստներն են եղել. դա տեղի հրամանատարության բացթողումն է եղել: Իսկ այն լուրերը, թե կրակելու հրաման չեն տվել, իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ, Մարտակերտում կային զիջված տարածքներ, և հրամատարությունն այն ետ բերելու հրաման է տվել, որն էլ արվել է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին