▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Մարգարիտ Եսայանը վաճառում բնակարանն ու ամառանոցը

Hraparak.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը վաճառում է իր բնակարանը և ամառանոցը: Ամառանոցի վաճառքի մասին հայտարարությունը պատգամավորը ավելի վաղ տեղադրել էր իր էջում, իսկ ահա Դավթաշեն վարչական շրջանում գտնվող 3 սենյականոց բնակարանի վաճառքի հետ կապված հայտարարությանը հանդիպեցինք կայքերից մեկում, գինն էլ 68 հազար ԱՄՆ դոլար է սահմանվել: 

Մարգարիտ Եսայանը կայքի հետ զրույցում նշեց, որ անշարժ գույքը վաճառելու նպատակը ոչ թե երկրից արտագաղթելն է, այլ զուտ բնակարանային խնդիրներ կան, ցանկանում են այդ երկուսը վաճառել և մեկ առաձնատուն գնել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին