▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենցի փոքրիկների համար նույնպես կազմակերպվել է բակային ճամբար

Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամանցը հետաքրքիր դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից գործում են բակային ճամբարներ:

Դրանցից հերթականը` «Բակային ընկերասիրություն» խորագրով, բացվել էր Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում: Ճամբարային երեկոյի ընթացքում կազմակերպվել են խաղ-մրցույթներ, վիկտորինաներ, շոու ծրագիր` սիրված հեքիաթների ու մուլտերի հերոսների մասնակցությամբ: Փոքրիկ դավթաշենցիները նաև ասմունքել են, երգել, պարել ու խրախուսական մրցանակներ տացել: Երեխաների տրամադրությունն ավելի է բարձրացրել ուրախ գնացքով շրջագայությունը վարչական շրջանի տարածքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին