▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չորս օր անընդմեջ ժամանցային հագեցած ծրագիր` հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցության շնորհիվ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով 4 օր շարունակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվել է ժամանցային, զվարճալի ծրագիր:

Արդեն չորրորդ տարին անընդմեջ կյանքի կոչվող այս նախաձեռնության նպատակը նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ դարձնելն է, հատկապես, որ երեխաներից շատերը ամառն անցկացնում են մայրաքաղաքում: Այս տարվա ծրագրի առաջին օրը մեկնարկել է շուրջ 100 երեխաների այցելությամբ Մանկական երկաթուղի:

Նրանք նաև օգտվել են խաղային ատրակցիոններից ու կարուսելներից, մարզվել, նկարել ու վայելել պաղպաղակ: Հանգստի բոլոր օրերի ծախսերը հոգացել է Երևանի քաղաքապետարանը: Առաջին օրվա ծրագրի ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ով տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման առաջին տարում շահառու երեխաների թիվը 50 է եղել, այնուհետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մասնակից փոքրիկների թիվը հասել է 100-ի:

Հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն էլ նշել է, որ սա երեխաների և նրանց ծնողների համար ամենասպասված ծրագրերից է, քանի որ իսկապես հագեցած է ժամանցային տարատեսակ միջոցառումներով: Շահառու երեխաների ծնողներն էլ իրենց հերթին երախտիքի խոսք են հղել քաղաքապետարանին`հատուկ կարիքներ ունեցող իրենց փոքրիկներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և նրանց համար հետաքրքրաշարժ միջոցառումներ կազմակերպելու համար:

Նշենք, որ վաղը երեխաները կայցելեն Հաղթանակ զբոսայգի, 3-րդ օրը` կենդանաբանական այգի, և վերջին օրը կանցկացնեն «Փյունիկ» միությունում, որտեղ ժամանցային օրը կհամատեղվի բժիշկների մասնագիտական հետազոտությունների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին