▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին