▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է` մեր զինվորների համար բյուջեի միջոցներով գնվում են սուջուխ, բաստուրմա, վետչինա


Armtimes.com
-ը գրում է. Պարզվում է, որ մեր բանակի զինվորների համար պետական բյուջեի միջոցներով գնվում են սուջուխ, բաստուրմա, վետչինա եւ այլն: Համենայն դեպս մեր տրամադրության տակ կա պաշտոնական փաստաթուղթ, որը վկայում է այդ մասին: 

Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ, պարզելու, թե ինչ մթերքներ են մատակարարում մեր բանակին «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, եւ արդյոք ՊՆ-ում տեղեկություններ ունե՞ն այն մասին, որ այս ընկերությունները կապ ունեն ՀՀ արդեն նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:

ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի ստորագրությամբ ստացված գրավոր պատասխանում նշված է.

«... ընկերությունների ղեկավարության հետ նախկին դատախազ Գ. Կոստանյանի փոխկապակցված լինելու մասին ՀՀ ՊՆ-ն որեւէ  տեղեկատվության չի տիրապետում»:  Ինչ վերաբերում է մթերքներին, ապա, ըստ գրավոր պատասխանի՝ «Էլիտ Պրոդ» ընկերությունը 2016թ. կնքված պայմանագրերի շրջանակներում ՊՆ-ի կարիքների համար մատակարարում է «ճարպ, սալ, սուջուխ, բաստուրմա, վետչինա, երշիկ»:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին