▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը պետք չէ դադարեցնել, բայց պետք չէ վտանգել նաև մեր պետականությունը

 

Hraparak.am-ը գրում է.

Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կայացրած որոշումը երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի գնահատմամբ զարմանալի է: Պետրոսյանի խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ դատավորը, երբ հարցրել է, թե արդյոք շարունակելո՞ւ է քաղաքական գործունեությունը, բնականաբար, Անդրիասից ստանալով դրական պատասխան, երկարաձգել է կալանքը: Սա ասում է, որ քաղաքական որոշումներ են ընդունվում ընդամենը, որովհետև Անդրիասի մասով իրավաբանական որևէ գործառույթ գոյություն չունի, շինծու բաներ են:

-«Սասնա ծռեր» նոր խորհուրդ է ստեղծվել: Ըստ Ձեզ՝ խորհուրդը ի՞նչ քայլեր պետք է կատարի, որ կարողանա հաջողության հասնել:

- Մի քիչ դժվար է խորհրդատու լինել այդ առումով, ճանապարհները շատ են և մարդկանց տեսակետներն էլ են շատ: Լավ է, որ խորհուրդ է, գոնե խորհրդակցական որոշումներ կկայացնեն: Ես կարծում եմ, որ ինչ էլ անելու լինեն, դա չպետք է վտանգ ներկայացնի մեր պետության համար: Պայքարը պետք չէ դադարեցնել, բայց պետք չէ վտանգել նաև մեր պետականությունը, այսինքն ՝ ամեն քայլը շատ զգուշավոր պետք է լինի:

-«Սասնա ծռեր»-ի անդամների կալանքը փոխելու հարցն է հիմա քննարկվում, արդեն մի քանի որոշումներ կան, որոնցով չի բավարարվել միջնորդությունը: Սրա հետ կապված ի՞նչ կասեք:

- Սպասել, որ կբավարարվի... բնականաբար չպետք է բավարարվի, որովհետև զինված խմբի մասին է խոսքը և իրենց տրամաբանությամբ, իրավական տրամաբանությամբ երևի չէր կարող: Եթե Անդրիաս Ղուկասյանին առանց որևէ բանի կարողանում են շարունակել կալանքի տակ պահել, բնականաբար, զինված տղաներին կպահեն ու կպահեն: Բայց ինձ թվում է՝ ժողովրդի գերխնդիրն է ձեռքը զարկերակի վրա պահել, որ հնարավորինս անօրինությունները քիչ լինեն: Կարծում եմ՝ ամեն մեկիս պարտքն է՝ հետամուտ լինել, որ այս ընթացքում ապօրինություններ թույլ տվողները պատժվեն ըստ իրենց արած ապօրինությունների, դա վերաբերվում է նաև ոստիկաններին: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին